Ալեքսանդր Իսկանդարյան. Բրայզան մոռացել է հակամարտությունների կարգավորման երրորդ սկզբունքի մասին

Ալեքսանդր Իսկանդարյան. Բրայզան մոռացել է հակամարտությունների կարգավորման երրորդ սկզբունքի մասին

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին իրոք ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են այն կարգախոսով, թե պետք է հաշվի առնվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, որոնք վերաբերում են նման իրավիճակներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, Իսկանդարյանն ասել է. «Ես չգիտեմ, դա լրագրողի բացթողումն է թե Բրայզան մոռացել է կարգավորման երրորդ սկզբունքի մասին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:

Բաքվում ԱՄՆ դեսպան Բրայզան հայտարարել է, որ միջնորդների առաջարկներում հաշվի են առնված տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---