Արամ Սիոմոնյան. Պատմության կեղծարարությունն ադրբեջանական ժողովրդի գոյության երաշխիքն է

Արամ Սիոմոնյան. Պատմության կեղծարարությունն ադրբեջանական ժողովրդի գոյության երաշխիքն է

PanARMENIAN.Net - «Այն, որ մեր հարևան ադրբեջանական ժողովուրդը հայկական մշակույթի և պատմության կեղծող է, նորություն չէ: Նա դա անում է իր ծագման առաջին օրից»,- ՀՀ ՊՆ-ում «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովի ընթացքում հայտարարել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքերով, դա նրա գոյության երաշխիքն է: Միաժամանակ նա նշել է, որ Բաքուն կեղծում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլ նաև բոլոր հարևան երկրների:

Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բոլոր ելույթներում միշտ կոչ է անում պանթուրքիզմի գաղափարախոսությանը: «Այն մարդիկ, որոնք համարում են, որ պանթուրքիզմն այսօր արդի չէ, մոլորվում են: Պանթուրքիզմի սպառնալիք միշտ կա, և այն բխում է մեր ադրբեջանցի և թուրք հարևաններից»,- ասել է նա: Այդ առումով նա կարևորել է հայ պատմաբանների և գիտնականների գործունեությունը, որոնք կարող են պառակտել թուրքական միասնությունը: Նրա խոսքերով, Հայաստանը չպետք է սպասի հակահայկական հայտարարությունների և միայն հետո պատասխան տա: «Մենք պետք է առաջինը հարված հասցնենք»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---