4 մայիսի 2011 - 13:15 AMT
Mozilla Firefox 4-ի միջազգային Launch day-ի երևանյան շնորհանդեսը կկայանա Սիրահարների այգում

Վաղը՝ մայիսի 5-ին կայանալիք Mozilla Firefox 4-ի միջազգային Launch day-ի երևանյան շնորհանդեսը կկայանա Սիրահարների այգում։

Միջոցառման նախաձեռնող Նորայր Չիլինգարյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Mozilla-ի ուղարկած նվերներով փաթեթն արդեն ստացվել է. «Փաթեթի մեջ կան կրծքանշաններ, բրելոկներ, թևնոցներ, սթիքերներ և այլն»։

Նորայր Չիլինգարյանը նշեց նաև, որ հանդիպման վայրը փոխել են, քանի որ սպասվում է ավելի քան 25 մասնակից։

Meetup.com-ում միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել է 25 մասնակից։

Ապրիլի 15-ին Mozilla-ն հայտարարել էր միջազգային Firefox 4 Launch Party օր։ Այդ օրն աշխարհի 239 քաղաքներում հավաքվում են մի շարք ՏՏ մասնագետներ և Mozilla Firefox-ի սիրահարներ և միասին բեռնում Mozilla Firefox 4-ն իրենց համակարգիչների համար։ Հայաստանում Mozilla Firefox 4 Launch day-ը կկայանա վաղը՝ մայիսի 5-ին, ժամը 19։00-ին։