Մայիսի 4-ին hy-AM.org նախագիծը ներկայացրեց «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքները: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում կարդալ և գրել հայերեն տառատեսակներով:
Ծրագիրն իրականացվել է «Բաց hասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:
«Մեր բոլոր ծրագրերը մեկ նպատակի են ծառայում, ստեղծել բաց ժողովրդավարական հասարակություն, որտեղ տեղեկատվության հասանելիությունն և մատչելիությունը մեծ դեր է խաղում»,- նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյան և ավելացրեց, որ հայալեզու կոնտենտ ստեղծելը, ինտերնետի հայաֆիկացումը միշտ եղել են հիմնադրամի նպատակներից:
Ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը ներկայացրեց ծրագրերը.«Սարքեր արտադրողների կողմից կիրառվում են սահմանափակումներ, այդ իսկ պատճառով rooting (կոտրել) կատարելուց հետո միայն հնարավոր է տեղադրել հայերեն տառատեսակը»:
Օգտագործելով հայերեն տառատեսակները օգտագործողը հնարավորություն է ստանում կարդալ հայերեն տեքստերը հայատառ կայքերում, SMS հաղորդագրություններում, իսկ գրել հնարավոր է միայն Android, Maemo և Windows Mobile -ների համար ստեղծված վիրտուալ ստեղնաշարով:
Հայերեն տառատեսակների հեղինակ Ռուբեն Թառումյանը ներկայացրեց իր ստեղծած 21 տառատեսակները և կոչով դիմեց ՀՀ կառավարությանը.« Մինչ օրս Հայաստան են ներկրվում ոչ հայատառ ստեղնաշարեր: Ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը թույլ չտալ նման ստեղնաշարերի մուտքը Հայաստան»:
Տառատեսակները կարելի է բեռնել http://b.hy-am.org կայքից: Դրանք տարածվում են անվճար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում դրանք ազատ տարածել, ինչպես նաև վերամշակել և զարգացնել: