Լիտվայի նախագահը հիշեցնում է Բաքվին` աշխարհը երբեք չի սատարի ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը 4 մայիսի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը երբեք չի սատարի Հարավային Կովկասում հակամարտությունների ռազմական լուծմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: «Միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ հիմնական նպատակը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Միջազգային կազմակերպությունները երբեք չեն սատարի այդ խնդիրների ռազմական լուծմանը: Հենց այդ էի ես ասում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում իմ այցերի ժամանակ»,- ասել է Լիտվայի նախագահը: Նրա խոսքով, Հայաստանը կարևոր է Լիտվայի համար` որպես տարածաշրջանում կայունացնող գործոն հանդես եկող երկիր: Ինչպես նշել է Դալյա Գրիբաուսկայտեն, չնայած ծանր պատմական անցյալին, հայ ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Լիտվայի նախագահն առանձնապես ընդգծել է, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում կանի ամեն ինչ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |