Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման իր փորձով, հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն

Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման իր փորձով, հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն

PanARMENIAN.Net - Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

«Եվրաինտեգրման գործընթացն այնքան օգտակար կլինի Հայաստանի համար, որքան Լիտվայի համար էր: Այն կօգնի ձեզ բարեփոխումներ իրականացնել, բարելավել քաղաքացիների կյանքի որակը: Ես շնորհավորում եմ Հայաստանին ԵՄ հետ բանակցությունների 2 գլուխներն ավարտելու կապակցությամբ»,- ասել է Լիտվայի նախագահը: Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման իր փորձով, որը կուտակել է ԵՄ-ում ինտեգրվելու գործընթացում:

9  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՀՀ նախագահի նստավայրում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---