Բացօթյա առևտրող զբաղվողները իրենց բողոքը արտահայտում են նստացույցով Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին ժ. 16:00-ին բացօթյա առևտրով զբաղվողները իրենց խնդիրների լուծման առիթով նախաձեռնել էին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Ակցիայի մասնակից շուրջ 3 տասնյակ առևտրականների սատարում էին ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության անդամներ Կարինե Հակոբյանն ու Սուսաննա Բարխուդարյանը: Ակցիային հետևում էին կողմնակի անձինք, որոնք, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ էին: Կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնց թիվը գերազանցում էր 6 տասնյակը, մասնակիցներին թույլ չտվեցին կանգնել նախագահական շենքի դիմաց:

ՙՁեր երազած ՙվերելք ապրող Հայաստանում՚ մարդիկ սոված են՚, ՙՄեզ մի° զրկեք ապրելու իրավունքից՚, ՙՍե°րժ Սարգսյան, կասեցրե°ք արտագաղթը՚, ՙՄի° հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին՚, ՙՔաղաքապետը մեզ զրկեց հացից՚, ՙSOS. Հայաստանը հայաթափվում է՚, ՙՊահանջում ենք աշխատանք՚, ՙՄեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելու իրավունքից՚, ՙՍե°րժ Սարգսյան, պաշտպանե°ք աշխատելու մեր իրավունքը՚, ՙԱշխատանքից զրկելը պետական հանցագործություն է՚, ՙՕրենքը պետք է գործի հանուն մարդու՚ լոզունգներով պաստառները պարզած` մասնակիցները կանգնեցին Նախագահի նստավայրին դիմահայաց վերևի կանգառում: Ոստիկանները, չկարողանալով Զ.Փոստանջյանի ձեռքից խլել բարձրախոսը, այնուամենայնիվ արգելեցին նրանով խոսել:

Ներկա դրությամբ բողոքի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ` նստացույցի: Վաղը ժամը 10:30-ին նրանք բողոքի գործողություն կիրականացնեն նաև Կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---