Ադրբեջանի կրթության նախարարը գիտակցում է, թե ինչով է պատանի կամիկաձեներին սպառնում զենքի բաժանումը 4 մայիսի 2011 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կրթության նախարարը հանդես է եկել միջնակարգ դպրոցներին զենք բաժանելու դեմ: «Մենք տեսանք դրա դառը արդյունքը Սումգայիթում տեղ գտած հայտնի դեպքերում (1999 թվականին միջնակարգ դպրոցում դասի ժամանակ ռումբ պայթեց)»,- չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել կրթության նախարար Միսիր Մարդանով: Միջնակարգ դպրոցներում «նախնական զինվորական պատրաստություն» առարկան տեսականորեն անցնում են, ասել է Մարդանովը: «Կան բավականաչափ ռազմական դպրոցներ և ակադեմիաներ: Ուստի մենք չենք կարող միջնակարգ դպրոցները ռազմականի վերածել»,- նշել է նախարարը: Միջնակարգ դպրոցներին զենք բաժանելու արգելքը վերացնելու գաղափարով նախօրեին հանդես էր եկել Ադրբեջանի կրթության փոխնախարար Էլմար Գասիմովը: Ըստ երևույթին, Գասիմովը որոշել է ադրբեջանցի դպրոցականներից դիպուկահարներ և դեսանտայիններ պատրաստելուց անդին անցնել: Բաքվում արդեն դիպուկահարների դպրոց է բացվել, որտեղ ընդունում են ավագ դասարանների դպրոցականների: Հրաձգարանում կիրառվելու են ՍՎԴ-7 տիպի հրացաններ և Կալաշնիկովի ինքնաձիգեր: Ավելին` Ադրբեջանում դեսանտային դասընթացներ կբացվեն դեռահասների համար: Դեսանտական դասընթացներում դեռահասները կանցնեն տեսություն, կսովորեն թռչել պարաշյուտով, ձեռնամարտի բռնվել ու կրակել: Դժվար թե ադրբեջանցի դեռահասները` թևավորված պատանեկան ռոմանտիզմով և ողջ հայ ժողովրդի հանդեպ ատելությամբ, հասկանում են, թե կոնկրետ ինչի համար են իրենց պատրաստում. նրանց ճակատագիրը փոխանակման դրամ դառնալն է Ղարաբաղում Ադրբեջանի համար այդքան ցանկալի պատերազմի դեպքում, սեփական կյանքի գնով հայկական բանակի ուշադրությունը շեղելը: Դժվար թե նրանց ծնողները, որոնք հայերի հանդեպ նույնպիսի ատելությամբ են լցված, հասկանում են, որ իրենց երեխաներին ուղարկելով այդ դասընթացներին` փաստացիորեն մահապատիժ են ստորագրում նրանց համար: Սակայն կրթության նախարարը գիտակցում է, թե ինչով է սպառնում այդ նախաձեռնությունը. պատանի կամիկաձեները կարող են պարզապես չապրել մինչև Ադրբեջանի ենթադրյալ պատերազմը` միմյանց գնդակոծելով դպրոցներում բաժանված զենքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |