Վարչապետը դեղ արտադրող և ներմուծող կազմակերպություններին ներկայացրեց գործադիրի նոր որոշման դրական կողմերը 4 մայիսի 2011 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 4-ին կառավարությունում անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների և ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը և դեղերի գների նվազեցմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը և այլ հարցերի: Վարչապետը լսել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները և հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության և շուկայում մրցակցության խթանման հարցերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |