Սաֆրաստյան. Ֆրանսիան կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունել Լիբիայում պատերազմի ավարտից հետո 4 մայիսի 2011 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, առաջին հերթին կապված է երկրի իշխանությունների ներկայիս դիրքորոշման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Ֆրանսիան այժմ բավական ակտիվ է Լիբիայում ընթացող ռազմական գործողություններում, և նրա համար շատ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում: «Ցավոք, մենք հերթական անգամ վկան ենք դառնում այն բանի, որ գերտերությունը, ելնելով իր շահերից, խախտում է խոստումը»,- ասել է հայ թուրքագետը: Սակայն նա նկատել է, որ հնարավոր է` Լիբիայում ռազմական օպերացիաների ավարտից հետո Ֆրանսիան փոխի իր դիրքորոշումը և ընդունի օրինագիծը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է արձագանքի Ֆրանսիայի հայ համայնքն այդ որոշմանը, Սաֆրաստյանն ասել է, որ համայնքի ներկայիս դիրքորոշումը շատ ճիշտ է: «Համայնքը ցույցեր, երթեր է կազմակերպում, հանդիպում իշխանությունների ներկայացուցիչների հետ, և ես կարծում եմ, որ նրանք պետք է շարունակեն իրենց քայլերն այդ ուղղությամբ»,- ասել է նա` ավելացնելով, որ դա կարող է դրական արդյունքների հանգեցնել: Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74: Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը |