5 մայիսի 2011 - 08:31 AMT
Երևանում նոր ոստիկանական հենակետ է բացվել

Երևանում` Խանջյան 16/1 հասցեով նոր ոստիկանական հենակետ է բացվել, որը ներառվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի հաշվեկշռում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը, բացման արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Ոստիկանական հենակետը հնարավորություն կընձեռի խորհրդատվական և տեղեկատվական բնույթի ծառայություններ մատուցել քաղաքացիներին, մոնիթորինգ իրականացնել, սպասարկվող տարածքի առանձին հատվածներում` տեսադիտման սարքերի միջոցով մոնիթորինգի իրականացում, համակարգված անցկացնել արտաքին ծառայությունը «Օղակաձև զբոսայգու» և «Վերնիսաժի» տարածքում, տեղում ապահովել հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդումների գրանցումը, ապահովել սպասարկվող տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի արագ արձագանքումը և այլն:

Ոստիկանական հենակետում իրականացվելու է շուրջօրյա ծառայություն: