5 մայիսի 2011 - 10:09 AMT
Fed Cup-ի առաջին խաղում հայ թենիսիստուհիները 1:2 հաշվով զիջել են վրացիներին

Կահիրեում, որտեղ ընթանում է եվրաաֆրիկյան գոտու B ենթախմբի երկրորդ խմբի թենիսի Fed Cup-ը, Հայաստանի հավաքականն անցկացրել է առաջին խաղը Վրաստանի հավաքականի դեմ: Հայ թենիսիստուհիները 1:2 հաշվով պարտվել են, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի համար միակ միավորը վաստակել է Անի Ամիրաղյանը Սոֆի Շապատավայի դեմ խաղում: Օֆելյա Պողոսյանը 6:1, 6:1 հաշվով զիջել է Տատիե Միկաձեին:

Զուգախաղում հայ թենիսիստուհիներ Ամիրաղյանը և Պողոսյանը երկու սեթերում 6:2, 6:1 հաշվով պարտվել են Եկատերինա Գորգոձեին և Տատիե Միկաձեին:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Թուրքիայի հավաքականը: