5 մայիսի 2011 - 10:24 AMT
Եվրամիության երկրները կարող են վերականգնել սահմանները Շենգենի գոտու ներսում

Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է ԵՄ մուտքի արտոնագրերից զերծ գոտում Շենգենի նորմերի հստակեցման վերաբերյալ ծրագիրը: Այդ նախաձեռնության գլխավոր տարրը դարձավ հնարավորությունների ընդլայնումը ԵՄ սահամններում

վերահսկողությունը ժամանակավորապես վերականգնելու համար: Այդ մասին հայտնել է իմիգրացիայի գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը: Ըստ նրա, առաջարկները կներկայացվեն ԵՄ Խորհրդի քննարկմանը մայիսի 12-ին:

ԵՄ երկրները կարող են ժամանակավորապես վերականգնել վերահսկողությունը իրենց սահմաններում «միգրացիոն իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելու դեպքում», ասել է Մալմսթրեմը:

Դա բացատրվում է նրանով, որ Հյուսիսային Աֆրիկայում բողոքի ակցիաների արդյունքում ԵՄ հարավային սահմանի վրա ապօրինի ներգաղթյալների իսկական «ցունամի» առաջացավ: Ամենածանր իրավիճակը Իտալիայում է և Հունաստանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: