Թուրքական հեռուստատեսությունը ցույց կտա «Հիշելով բարեկամությունը» ֆիլմը հայկական սփյուռքի մասին

Թուրքական հեռուստատեսությունը ցույց կտա «Հիշելով բարեկամությունը» ֆիլմը հայկական սփյուռքի մասին

PanARMENIAN.Net - Թուրքական պետական TRT հեռուստատեսությունը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արգենտինայի ու Ֆրանսիայի հայ համայնքների մասին: Ֆիլմը կոչվում է «Հիշելով բարեկամությունը» և պատմում է հայերի ու թուրքերի միջև առկա պատմական խնդիրների մասին: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, ֆիլմը պատմում է քաղաքականությունից հեռու մնացող, պարզ մարդկանց մասին: Ֆիլմի ռեժիսոր Սևինջ Յեշիլթաշն է: Փաստագրական ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 9-ին:

Յեշիլթաշը մեկ տարի է անցկացրել Բուենոս Այրեսում և Վալանսում: «Ես չպետք է պատմաբան լինեմ, ես ուղղակի պատմում եմ մարդկանց մասին: Բուենոս Այրեսում ինձ համար հեշտ էր աշխատել, սակայն ուղևորությունը Հալեպի ու Բեյրութի հայ համայնքներ շատ ծանր եղավ: Նրանք շատ վատ են տրամադրված Թուրքիայի հանդեպ: Ես մտադիր էի ֆիլմ նկարահանել նաև Հալեպի ու Բեյրութի հայ համայնքների մասին, սակայն չկարողացա»,-ասել է նա:

Ըստ նրա, թուրքերը Սփյուռքը պատկերացնում են որպես մեկ միասնություն, սակայն դա այդպես չէ, այն կազմված է տարբեր մարդկանցից: «Բազմաթիվ մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ խոսում ու երգում են թուրքերեն: Նրանք կորցրել այն երկիրը, որտեղ ծնվել են: Ես տեսնում եմ, թե որքան դժվար է նրանց համար հասկանալ միմյանց»,-ասել է ռեժիսորը: Ֆիլմը կազմված է երկու մասից՝ յուրաքանչյուրը 70 րոպե: TRT-ով ցուցադրվելուց հետո., այն կներկայացվի նաև տեղական ու միջազգային փառատոններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---