“Արաբո” ջոկատի հրամանատար: Ադրբեջանին կարելի է մեկ անգամ էլ «ծեծել»

“Արաբո” ջոկատի հրամանատար: Ադրբեջանին կարելի է մեկ անգամ էլ «ծեծել»

PanARMENIAN.Net - Պատերազմը Արցախյան հակամարտության գոտում արդեն մեկ տարի է, ինչ սկսվել է, պարզապես դեռ լայնածավալ գործողություններ չկան: Այսօր այս մասին Երևանում հրավիրած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` նկատի ունենալով շփման գծում հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը: «Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել: Եթե չհաղթենք, Զանգեզուրն էլ ենք տալու, և դրանով կիրականանա պանթուրքիստական ծրագիրը»,- ասաց Եղիազարյանը: «Արաբո» ջոկատի հրամանատարը համոզված է, որ Ադրբեջանին կարելի է մեկ անգամ էլ «ծեծել»:

Խոսելով կողմերի հնարավորությունների մասին` հրամանատարը նշեց, որ անկախ Ադրբեջանի սպառազինումից, հայկական կողմը կարող է հաղթել նրան: Նա հիշեցրեց , որ 1990-ին էլ Ադրբեջանի զենքը ավելի շատ էր, քան հայերինը: «Մենք կռվում էինք որսորդական հրացաններով, իրենք օգտագործում էին իրենց զենքերն ու տեխնիկան: Մենք հիմա էլ կհաղթենք, բայց ժողովուրդը թևաթափ է եղել»,- ասաց Եղիազարյանը:

«Արաբո» ջոկատի հրամանատարը համոզված է, որ առաջին գծում հաջողություն հասնելու, զինվորի բարոյահոգաբանական վիճակը բարելավելու համար նախևառաջ պետք է լուծել Հայաստանի ներսում առկա խնդիրները, մասնավորապես, սոցիալական հիմնախնդիրները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---