5 մայիսի 2011 - 14:22 AMT
Հանրությանը ներկայացվեց այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաստառը

Մայիսի 5-ին հանրությանը ներկայացվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պաստառը: Այն իրենից ներկայանցում է մեկը մյուսի մեջ մտած մարդկանց գլուխներ, որոնց ուղեղի փոխարեն տեսախցիկն է, որի օբյելտիվը ծառայում է որպես աչք: Պաստառն արված է սև, կարմիր և սպիտակ գույներով:

Փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը համարում է այն գեղեցիկ՝ ասելով « Անցած տարվա պաստառը ես անձամբ չէի հավանում, սակայն այն մեծ հավանության արժանացավ հատկապես օտարերկրյա մասնակիցների շրջանակներում: Հուսով եմ, այս տարի այն դուր կգա բոլորին»:

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի անց է կացվելու հուլիսի 10-17-ը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: