Երրորդ քաղաքական ուժ ստեղծելու հնարավորություն ունի միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նա նաև հավելել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսության գործընթացը ձեռնտու չէ այլ քաղաքական ուժերին, որոնք նախատեսել էին օգտվել ՀԱԿ-ի և իշխանությունների պայքարից հօգուտ իրենց քաղաքական նպատակների:
Իր հերթին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր քաղաքական ուժի դրսևորման կարիք ունի, որը նորովի կմոտենա երկրում առկա խնդիրների լուծմանը: Նա նշել է, որ չնայած ՀԱԿ-ի և իշխանությունների միջև պայքարին, նրանք չեն առաջարկում խնդիրների լուծման նոր մոտեցում, որի կարիքը երկիրն ունի: