Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ 5 մայիսի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար` նշելով, որ դրանք եղել են արդյունավետ և նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը և գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը նաև գոհունակություն հայտնեց ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան` ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |