Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այցելեց Գաֆեսճյան արվեստի կենտրոն 6 մայիսի 2011 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոն այցելեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նախագահը շրջայց կատարեց ցուցասրահներում, կենտրոնի բացօթյա «Երեք սուզորդների հարթակից» դիտեց Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրառում կատարեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տպավորությունների գրքում: «Սա hրաշալի մի կոթող է` մշակույթի, հայ ժողովրդի և ապագայի», - ասված է նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի մակագրության մեջ: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն աշխատանքային այցով գտնվում է Հարավային Կովկասում: Ներկայումս Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ում: Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում Դալյա Գրիբուսկայտեն կատարեց նաև մի շարք մշակութային այցելություններ, այդ թվում` Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |