6 մայիսի 2011 - 10:58 AMT
Երկու հայկական հանրապետությունների վերահսկիչ պալատները կհամագործակցեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի ու տեղեկատվության գլխավոր վարչությունը: