6 մայիսի 2011 - 11:01 AMT
Երևանում տեղի կունենա «Գեորգիևյան ժապավենի քայլերթ» երիտասարդական ակցիան

Մայիսի 7-ին Երևանում տեղի է ունենալու «Գեորգիևյան ժապավենի քայլերթը»` Հայաստանի Ռուսաստանցի հայրենակիցների երիտասարդական միավորման և «Միասին» հայ երիտասարդական շարժման համատեղ ակցիան` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա տարեդարձին:

Ակցիայի ընթացքում երիտասարդ ակտիվիստներն անցնելու են Երևանի կենտրոնաական փողոցներով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտից մինչև Հաղթանակ զբոսայգի, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով` անցորդներին բաժանելով գեորգիևյան ժապավեններ: Երթն ավարտվելու է հավերժական կրակի մոտ, որտեղ ծաղիկներ են դրվելու:

Ակցիայի սկիզբը` ժամը 17:00-ին Հովհաննես Թումանյանի արձանի մոտ: