6 մայիսի 2011 - 11:24 AMT
Դավիթ Նալբանդյան. Մենք պետք է զգոն լինենք Ղազախստանի թիմի հետ և փորձենք մեր լավագույն խաղը ցուցադրել

Հուլիսի 7- 9-ը Արգենտինայի թենիսի հավաքականը Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչում իր ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ: Արգենտինայի հավաքականի առաջատար մարզիկներից Դավիթ Նալբանդյանն ասել է, որ այդ հանդիպումներն ավելի դժվար են լինելու, քան թվում է, քանի որ Ղազախստանի թիմում տաղանդավոր թենիսիստներ կան:

«Դա երիտասարդ թիմ է, և նրա մարզիկներն այնքան էլ հայտնի չեն, բայց ապագայում կդրսևորեն իրենց: Մենք պետք է զգոն լինենք այդ հավաքականի հետ և փորձենք մեր լավագույն խաղը ցուցադրել»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում xinhuanet.com-ը:

Նալբանդյանը մարտի 10-ին միանգամից երկու վիրահատություն էր ունեցել Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում և արդյունքում ստիպված էր եղել բաց թողնել մի քանի կարևոր առաջնություն: