Ահմադինեժադի կողմնակիցներին մեղադրել են կախարդության մեջ և ձերբակալել

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մի շարք կողմնակիցների` մեղադրելով նրանցից ոմանց կախարդության և ջիներ կանչելու մեջ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ձերբակալություններն իրականացվել են այս շաբաթ:

Հրատարակության տեղեկությունների համաձայն, որը մեջբերել է իրանական Ayandeh լրատվական ռեսուրսը, ձերբակալվածների շարքում եղել է ոմն Աբաս Գաֆարի, որին իշխանությունները մեղադրել են «մետաֆիզիկայում հատուկ կարողությունների և անհայտ աշխարհների հետ կապերի մեջ»: Գաֆարին մեղադրվում է էկզորցիզմի և ոգիների հետ կապի մեջ:

The Guardian-ի տվյալների համաձայն, ձերբակալվել է 25 մարդ: Բացի դրանից, հաղորդվում է, որ դատարան է կանչվել IRNA պաշտոնական լրատվական գործակալության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրան, որը համարվում է Ահմադինեժադի հովանավորյալը:

Մեկնաբանելով ձերբակալությունները` The Guardian-ը նշում է, որ դրանք տեղի են ունեցել Ահմադինեժադի և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեի միջև տարաձայնությունների ֆոնի վրա: Երկրի ղեկավարների միջև դիմակայությունը սկսվել է այն բանից հետո, երբ Համենեին հրաժարվել է հաստատել հետախուզության գործերով նախարար Հեյդար Մոսլեհի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---