Տիգրան Դավթյան. Հայաստանում ակնկալվում են ներդրումների աճի դրական միտումներ

Տիգրան Դավթյան. Հայաստանում ակնկալվում են ներդրումների աճի դրական միտումներ

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանում ակնկալվում են ներդրումների աճի դրական միտումներ, մայիսի 6-ին Երևանում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Մենք հուսով ենք, որ համաշխարհային ճգնաժամի ավարտի հետ կապված կակտիվանա Սփյուռքը և ներդրոմների այն ծավալը, որը կար ճգնաժամից առաջ, կավելանա»,-նշել է նա:

Ըստ նախարարի, դեռ վաղ է խոսել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ներդրումների ծավալի աճի մասին, որոշակի արդյունքներ տեսանելի կլինեն տարվա կեսին, առավել ևս, որ երկրում տասնայկ ներդրումային ծրագրեր են իրականացվում:

Այդ համատեքստում Տիգրան Դավթյանը կարևորել է ներդրումային նախագծերը փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում՝ ասելով, որ 4000 գործող ձեռնարկություններից նոր ծրագրերի մեծ մասն իրականացվում է ՓՄՁ-ների ոլորտում:

5  06.05.11 - Հուշագրի ստորագրում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---