Samsung Infuse™ 4G սմարթֆոնի վաճառքը կսկսվի մայիսի 15-ին

Samsung Infuse™ 4G սմարթֆոնի վաճառքը կսկսվի մայիսի 15-ին

PanARMENIAN.Net - Այսօր AT&T ընկերությունը և Samsung-ը հայտարարեցին գալիք նոր ամենաբարակ սմարթֆոնի՝ Samsung Infuse™ 4G թողարկման մասին։ Այս մասին գրում է Samsung News-ը։

Այն ունենալու է 8,99 մմ հաստություն, 8 megapixel ֆոտոխցիկ և HD տեսախցիկ, օպերացիոն համակարգ՝ Android™ 2.2, «Angry Birds» հայտնի խաղի էքսկլուզիվ մակարդակը (level):

Այն լինելու է ամենաբարակ սմարթֆոնը, որ երբևէ եղել է և ամենամեծն իր էկրանի չափսով՝ 4.5 դյույմ: Այն իր մեջ ներառելու է 2 GB microSD քարտ և մինչև 32 GB հավելյալ հիշողության հնարավորություն։

Եվ վերջապես այն վաճառվելու է $199 դոլարով 2 տարի պայմանագրով AT&T-ի խանութներում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---