6 մայիսի 2011 - 19:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Համաշխարհային ռոք լեգենդները կմասնակցեն «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» համերգաշարին

Հայաստանում կկայանա «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» համերգների շարք, որին կմասնակցեն համաշխարհային ռոքի բազմաթիվ լեգենդներ: Այս մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը WhoCares խմբի ձայնասկավառակի և տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ: «Մենք կհրավիրենք բազմաթիվ ռոք խմբերի, ովքեր համերգ կտան Հայաստանում: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծ Գալա համերգ կկայանա, որին կմասնակցեն նախորդ տարիներին համերգաշարին մասնակցած բոլոր ռոք աստղերը»,- ասել է վարչապետը:

ՖՈՏՈՇԱՐՔ