Ֆրանսահայերը բացատրություն են պահանջում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը մերժած սենատորներից

Ֆրանսահայերը բացատրություն են պահանջում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը մերժած սենատորներից

PanARMENIAN.Net - 4,5 տարվա արգելափակումից հետո Ֆրանսիայի Սենատն անընդունելի համարեց Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման մասին օրինագիծը՝ հետևելով Սենատի օրենսդրական գործունեության կանխակալ զեկույցին: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հայտարարության մեջ:

CCAF դատապարտում է քվեարկությունը, որը ֆրանսահայ համայնքին զրկում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության պետական իրավական պաշտպանությունից: «Օրինագծից բացի չկա այլ հնարավորություն հակազդելու թուրքական ժխտողականությունը, որը նոր ուժով տարածում են թուրքական կայքերը: Մենք պահաջում ենք սենատոր Ժան Ժակ Իեստայից բացատրել, թե ինչ իրավական հիմքի վրա մենք կարող ենք պայքարել պատմության զեղծարարության դեմ: Իրականում, դա երեսպաշտական քվեարկություն էր, որը վկայում է այն մասին, որ կառավարությունը նահաջեց՝ զիջելով թուրքական ճնշմանը:

Փորձելով խնայել իր հարաբերություններն Անկարայի հետ ի վնաս ֆրանսահայերի, կառավարությունն ու նախագահը մեծ պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա՝ բաց թողնելով դաշտը ժխտողական քաղաքականության համար այստեղից բխող բոլոր հետևանքներով: CCAF կոչ է անում բոլոր հայազգի քաղաքացիներին, որոնք Ցեղասպանության զոհերի ժառանգներն են, անհրաժեշտ քաղաքական եզրահանգումներ անել նման նենգության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d`Arménie-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---