Կիպրահայերը ուխտագնացություն կկատարեն դեպի կղզու հյուսիսում գտնվող Սբ Մակար վանքը

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքը ուխտագնացություն կկատարի դեպի թուրքերի կողմից օկուպացված կղզու հյուսիսում գտնվող Սբ Մակար (Սբ Մակարիոս) վանքը: Միջնադարյա վանքը, որը գտնվում է Կիրենիա լեռան վրա, թալանի է ենթարկվել 1974թ. թուրքական զորքերի ներխուժման ժամանակ:

Ամենամայ ուխտագնացությունը, որ կազմակերպել են հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն ու ՀԱԵ Կիպրոսի թեմը ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, կսկսվի մայիսի 8-ին: Հարյուրավոր հայեր Կիպրոսից և Սփյուռքից կայցելեն վանք:

Ուխտագնացությունը կատարվում է արդեն հարյուր տարի մայիսի առաջին կիրակի օրը: Պաշտոնական ժամերգությունն այդ առիթով տեղի ունեցավ մայիսի 1-ին Նիկոսիայի Սբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սբ Մակարում պատարագը կմատուցի Կիպրոսի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Գերգերլյանը, գրում է Financial Mirror.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---