Լևոն Արոնյան. Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու ժամանակ կա

Լևոն Արոնյան. Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու ժամանակ կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Ալեքսադնր Գրիշչուկը, մեկնաբանելով երկրորդ պարտիան Լևոն Արոնյանի հետ, ասել է, որ առաջնախաղում նա դիրքային առավելություն ուներ:

«Սակայն, Արոնյանը, որը սևերով էր խաղում, զարգացման առավելություն ուներ, որի հաշվին էլ ցանկանում էր ինչ-որ բան մտածել: Ինձ չհաջողվեց դրան խանգարել, դիրքերը հավասարվեցին և ոչ ոքի ստացվեց»,-մեջբերում է Գրիշչուկին sovsport.ru-ն:

Հայ գրոսմայստերը նշել է, որ սևերով խաղալիս միշտ ձգտում է ոչ ոքի ավարտել պարտիան: «Ես գոհ եմ, որ երկրորդ պարտիան Գրիշչուկի հետ արագ ավարտվեց և հանգստանալու և հաջորդ պարտիային պատրաստվելու ժամանակ կա»:

Քառորդ եզրափակչի առաջին պարտիաները շախմատիստներն ոչ ոքի ավարտեցին, իսկ երրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---