7 մայիսի 2011 - 15:00 AMT
Նյու Յորքում ցուցադրվում է Արշիլ Գորկու անհայտ կտավներից մեկը

Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահում ցուցադրվում է Արշիլ Գորկու 1947 թ-ին ստեղծված անանուն նկարը, որը մինչ այդ երբեք չի ցուցադրվել: Նկարն այժմ կրում է «1947» խորագիրը:Ինչպես հաղորդում է artdaily-ն, նկարը գտնվել է 2010 թ-ին, որը 64 տարի մնացել է փաթեթավորված և պահպանվել է ամբողջովին անվնաս: Բացի «1947» նկարից, ցուցասրահում ներկայացված են նկարչի աշխատանքները, որոնք այժմ գտնվում են արտասահմանյան թանգարանների հավաքածուներում: