7 մայիսի 2011 - 15:07 AMT
Հայաստանում տեղի են ունեցել զբոսավարների առաջին թրենինգները Հարավային Կովկասում

Հայաստանում ապրիլի 30-ից մայիսի 6-ը տեղի են ունեցել Հարավային Կովկասում զբոսավարների առաջին թրենինգները: Ինչպես նշել է Երևանում մամլո ասուլիսում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, դրանք նմանատիպ առաջին մարզումներն են տարածաշրջանում, որոնք նախատեսվում է կանոնավոր դարձնել: Նա նաև հույս է հայտնել, որ դա թույլ կտա Հայաստանին առաջատար դառնալ զբոսավարներ պատրաստելու ոլորտում: Ապրեսյանի խոսքերով, այդ թրենինգները թույլ կտան հայ զբոսավարներին ծանոթանալ այդ ոլորտի միջազգային չափանիշների հետ:

Իր հերթին, Զբոսավարների միության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ֆելիսիտաս Ռեսլինգը նշել է, որ բացի հայ զբոսավարներից թրենինգներին մասնակցել են նաև վրացիները, և հույս հայտնել, որ ապագայում ծրագրին միանալու են նաև տարածաշրջանի մյուս երկրները` Թուրքիան և Ադրբեջանը:

Զբոսավարների թրենինգներին անցկացվել են զբոսավարների հայկական գիլդիայի կողմից «Գերմանական միջազգային համագործակցություն» կազմակերպության հայկական գրասենյակի և Վրաստանի «Տնտեսական զարգացման նախաձեռնություն» ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրի աջակցությամբ: Թրենինգներին մասնակցել են 11 զբոսավարներ Հայաստանից և 11` Վրաստանից: