7 մայիսի 2011 - 16:33 AMT
«Կարին» պարի համույթը համերգներով հանդես է եկել Իսպանիայում

«Կարին» ազգագրական պարի համույթը մեկական համերգ է տվել Բարսելոնա քաղաքում և Վալենսիայում, որոնք անցել են մեծ հաջողությամբ: Համույթը Իսպանիա էր մեկնել ապրիլի 26-30-ը իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում ընթացող Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, hամերգը կայացել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և միջնորդությամբ:

Համույթը իր «Յարխուշտա» պարով փառատոնում հաղթել է «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել 3-րդ տեղը: