10 մայիսի 2011 - 11:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում քննարկում են հասարակությանը նախկին կալանավորների ինտեգրման հարցերը

Երևանում մեկնարկել է նախկին կալանավորների համար հասարակությանն ինտեգրվելու երաշխիքների ստեղծման ծրագիրը: Ինչպես լրագրողներին է հայտարարել «Կալանքից ազատված անձանց ինտեգրում» ծրագրի ղեկավար, «Սոցիալական արդարություն» ՈԿԿ-ի ներկայացուցիչ Արշակ Գասպարյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նախկին կալանավորներին իրազեկել իրենց իրավունքների ու դրանք պաշտպանելու ունակություններին, երաշխիքներ ստեղծել սոցիալական զբաղվածության համար, ինչպես նաև օգնել վերացնել հանրության մեջ առկա խտրականությունը նախկին կալանավորների հանդեպ:

Ինչպես հայտարարել է Արշակյանը, նախաձեռնողներն ակնկալում են, որ արդյունքում ազատ արձակված անձինք ոչ միայն տեսական գիտելիքներ կունենան իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, այլ նաև պատրաստ կլինեն դիմել կոնկրետ գործողությունների:

Մայիսի 1-ից օգոստոսի 30-ը ծրագրին կմասնակցեն 20-30 կալանավորներ, որոնք պատիժը կրում են «Էրեբունի» քրեակատարողական հաստատությունում:

ՖՈՏՈՇԱՐՔ