Հայաստանի հակամենաշնորհային մարմինը կոչ է անում հանրությանն ավելի ակտիվ լինել

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը կոչ է անում հանրությանն ավելի ակտիվ լինել

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երևանում տեղի է ունենում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հանրային խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում են պետական կառույցների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ և շահագրգիռ այլ անձիք:

«Այսօրվա նիստի նպատակն է հասարակության օգնությամբ երևան հանել մրցակցության ոլորտում առկա խնդիրները` դրանք քննարկելու և համատեղ ջանքերով լուծման ուղի գտնելու համար»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` բացելով նիստը: Նրա խոսքերով, հանձնաժողովը ստեղծել է բոլոր հնրավարությունները` «թեժ գիծ», օնլայն ռեժիմով հանձնաժողովին դիմելու հնարավորություն, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան բարձրացնել մրցակցության խախտման հետ կապված խնդիրները: «Ցավոք սրտի, այդ միջոցներն այսօր անարդյունավետ են գործում, իսկ տեղեկատվության աղբյուր են համարվում ԶԼՄ-ների հրապարակումները և մեր նախաձեռնությամբ տեղի ունեցող դիտարկումները»,- ասել է Շաբոյանը և հավելել, որ Հանրային խորհրդի նման քննարկումները միշտ հետևողական բնույթ են կրելու:

4 
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---