Այնթուրում վերանորոգվել են Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երեխաների շիրիմները

PanARMENIAN.Net - Այնթուրում Սբ Հովսեփի լազարյանների քոլեջի սաների նոր շիրիմի մոտ հարյուրավոր այցելուներ են գալիս՝ հիշելով այն 350 որբերին, որոնք զոհվեցին այստեղ Օսմանյան կայսրության տարիներին: Հայոց ցեղասպանության մանկահասակ զոհերի հիշատակին նվիրված շիրիմը վերականգնվեց մի քանի ամիս առաջ և ուխտագնացության վայր դարձավ լիբանանցիների ու արտերկրի հյուրերի համար: Հայ կաթողիկե եկեղեցում մատուցվեց պատարգ, գրում է լիբանանյան Daily Star թերթը:

Ռեստավրատոր Միսաք Քելեչյանի խոսքերով, այդտեղ թաղված երեխաներից 300-ը թրքացվեցին ու սպանվեցին Ջամալ փաշայի հրահանգով 1916թ.: Արարողությանը ներկա էր Սյուզեն Քերը՝ լուսանկարիչ Սթենլի Քերի թոռնուհին, որը կամավոր է եղել 1916թ. և երեխաների սպանության լուսանկարներ է թողել իրենից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---