10 մայիսի 2011 - 12:21 AMT
Սառնասրտությունն օգնեց Գրիշչուկին հաղթել Արոնյանին

«Նման խաղերում ֆավորիտներ չկան, ես լրջորեն եմ պատրաստվել Լևոնի հետ խաղին: Գիտեմ, որ նրան մեր զույգում ֆավորիտ են համարել, բայց նման մրցույթներում աուտսայդերներ չկան: Ես հանգիստ էի և մինչև վերջ պահպանել եմ սառնասրտությունը»,- Լևոն Արոնյանի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է Ալեքսանդր Գրիշչուկը:

Նա խոստովանել է, որ հենց սառնասրտությունն օգնեց նրան չերերալ վճռական պահին և վերջում հարված հասցնել ու հաղթել Հաղթանակի մեծ տոնի օրը, հաղորդում է sovsport.ru-ն:

Կիսաեզրափակչում Գրիշչուկը խաղալու է Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան):