10 մայիսի 2011 - 14:19 AMT
ԱԺ-ն հետաձգել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումների մասին օրինագծի քննարկումը

Ազգային ժողովը հետաձգել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումների մասին օրինագծի քննարկումը, որի հեղինակն է Դաշնակցության խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը: Ինչպես հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարութունը խնդրել է հետաձգել քննարկումը 30 օրով, քանի որ այժմ բավարար միջոցներ չկան այն կյանքի կոչելու համար:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ խմբակցությունը համաձայնվել է հետաձգել քննարկումը՝ հուսալով, որ այն չի առաջանա ՀՅԴ-ի մեկ այլ՝ գազամատակարարման ոլոտի իրավիճկի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ օրինագծի ճակատագրին:

ԱԺ-ն 30, 60 և 90 օրով հետաձգել է նաև մի շարք այլ օրնագծերի քննարկումը, այդ թվում նաև «Թիկնազորի մասին» օրինագիծը:

Խորհրդարանի քառօրյաի օրակարգում ընդգրկվել է 20 օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում նաև 8 միջազգային պայմանագիր: