Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթ կունենան 7 հայ ծանրորդներ

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթ կունենան 7 հայ ծանրորդներ

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Լիմայում (Պերու) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում Հարավային Ամերիկա են մեկնել 7 ծանրորդներ:

Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Ժորժ Եղիկյանը (56 ք/կ), Անդրանիկ Կարապետյանը (62 ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Ռազմիկ Օրթեսյանը (69 ք/կ), Մհեր Պողոսյանը (94 ք/կ) և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+94 ք/կ):

Մրցումների առաջին օրը մինչև 56 կգ քաշային կարգում հանդես կգա Ժորժ Եղիկյանը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---