Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է Թուրքիան համշենահայերի պարով

Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է Թուրքիան համշենահայերի պարով

PanARMENIAN.Net - Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնում, որը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում, գլխավոր մրցանակի է արժանացել Թուրքիան, որը ներկայացրել էր համշենահայերի պարը: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գտնում է, որ Թուրքիայի հաղթանակը ընդամենը իսպանական քաղաքականության արդյունք է: «Նրանք ոչ մի անվանակարգում նույնիսկ ներկայացված չէին, բոլորի համար զարմանալի էր այդ հաղթանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գինոսյանը: Նա նաև հավելեց, որ Թուրքիան ներկայացել էր 40 հոգանոց թիմով, մեծ նվագախմբով, իսկ Հայաստանը` ընդամենը 16 հոգով: «Նրանք ունեին հսկայական պետական աջակցություն, իսկ մենք տարբեր անհատների օգնությամբ ենք կարողացել հայթայթել անհրաժեշտ գումար Իսպանիա մեկնելու համար: Միայն մշակույթի նախարարությունն էր մասամբ հոգացել մեր ծախսերը, այլ պետական ատյանների դիմել ենք, բայց մերժում ենք ստացել»,-հավելեց Գինոսյանը:

«Կարին» համույթի 8 րոպեանոց պարերի շարանը հաղթել է Իսպանիայում ապրիլի 26-կայացած 14-րդ Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնի «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել երրորդ տեղը:

Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում, որին այս տարի Հայաստանը ներկայացրել է «Կարին» ժողովրդական պարերի համույթը: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնը առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնը անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---