10 մայիսի 2011 - 14:41 AMT
Իրանում պնդում են, որ ԱՄՆ-ն չի ոչնչացրել բեն Լադենին՝ նա ավելի վաղ էր մահացել

Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար Հեյդար Մոսլեհին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ոչնչացրել բեն Լադենին՝ նա ավելի վաղ էր մահացել բնական մահով՝ հիվանդությունից հետո: Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը: Ըստ Մոսլեհիի, բեն Լադենի ոչնչացման մասին ԱՄՆ-ն հայտարարեց՝ նպատակ ունենալով ամերիկացիների ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից: Որպես իր ասածի անուղղակի հաստատում, Մոսլեհին նշել է այն, որ ԱՄՆ իշխանությունները աշխարհին չներկայացրեցին բեն Լադենի դիակի լուսանկարները:

ԱՄՆ պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել Մոսլեհիի հայտարարությունները:

Ըստ Սպիտակ տան պաշտոնական վարկածի, բեն Լադենը ոչնչացվեց մայիսի 1-ի լույս մայիսի 2-ի գիշերը՝ Աբոտաբադում ահաբեկչի տան գրոհի ժամանակ: «Ալ-Քայեդայի» առաջնորդի ոչնչացման մասին հատուկ հեռուստաուղերձում հայտարարեց ԱՄՆ նախագահ Օբաման:

Մայիսի 6-ին Օբամայի մահվան մասին լուրը հաստատեցին նաև «Ալ-Քայեդայի» ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն: