Վիլֆրիդ Մարտենս. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելափակվել է Թուրքիայի մեղքով

Վիլֆրիդ Մարտենս. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելափակվել է Թուրքիայի մեղքով

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար կարևոր են ոչ միայն տնտեսական չափանիշները, այլ նաև ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Ըստ Մարտենսի, նա հույս ուներ, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի ու Թուրքիայի նախագահների շփումներից հետո, սակայն, հիասթափված է նրանից, որ այդ գործընթացն այժմ արգելափակվել է Թուրքիայի մեղքով:

6 
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---