Սոթքի հանքավայրի շահագործումը լուրջ վնաս կհասցնի Սևանա լճին, հավաստիացնում է «ԷկոԼուր»-ը

Սոթքի հանքավայրի շահագործումը լուրջ վնաս կհասցնի Սևանա լճին, հավաստիացնում է «ԷկոԼուր»-ը

PanARMENIAN.Net - GeoProMining Gold ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործումը, որտեղ սկսվել են ոսկու հանքանյութի մանրացման սարքի տեղադրման աշխատանքները, կարող է լուրջ վնաս հասցնել Սևանա լճին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա, այդ խնդրի լուծման նպատակով կազմակերպվել են հանրային քննարկումներ, սակայն ընկերության ներկայացուցիչները չմասնակցեցին դրանց՝ ինչ-ինչ խնդիրներ վկայակոչելով: Նա հավելել է, որ Սևանը քաղցրահամ ջրի մեր շտեմարանն է:

Իր հերթին «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադևոսյանն ասել է, որ GeoProMining Gold-ը խախտում է «Սևանի մասին» օրենքը, որտեղ ասվում է, որ Սևանին պատկանող մերձակա տարածքում հանքավայրերի շահագործում չի թույլատրվում, քանի որ թափոնները կհայտնվեն Սևանա լճում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---