10 մայիսի 2011 - 16:12 AMT
Շուտով Երևանում տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմի պրեմիերան

Հունիսի 8-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ռոբ Մարշալի «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին հայտնում է The internet movie database կայքէջը: Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մայիսի 11-ին Ռուսաստանում ու Կաննում: «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմն ընդգրկված է Կաննի փառատոնի ծրագրում: Ֆիլմը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի չորրորդ ֆիլմն է:

Ֆիլմի սյուժեն նվազ էպիկական է, այն կենտրոնանում է կերպարների զարգացման վրա: Գլխավոր դերերում են Ջոնի Դեպն ու Պենելոպե Կրուսը: