Երևանում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` հանձինս հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի: Բացմանը հրավիրվել են բոլոր կարևոր պատկան մարմինների ներկայացուցիչները և Հայաստանում հավատարմագրված դեսպանները, սակայն ցուցահանդեսի բացման օրը ներկա էր միայն Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը: «Մեր ազգի մեջ չկա պապերի ժառանգության հանդեպ հարգանք: Ես չեմ ուզում առանձնացնել իշխանությանը հուշարձանների հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար, քանի որ նրանք էլ ժողովրդի մասն են կազմում», -լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը լավ հնարավորություն կտա պետական մակարդակով միջազգային ատյաններում դատական հայց ներկայացնել և կանխել մնացած հուշարձանների ավերումը: Շատ հուշարձանների լուսանկարներ ընդհանրապես չկան, բայց կարելի է ենթադրել, որ մեծ մասն արդեն ոչնչացված է: Սամվել Կարապետյանի խոսքերով, այժմ Հայաստանում չկան խորհրդային տարիներին հաշվառված, Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին տվյալներ, և անհնար է այժմ որևէ տվյալ ստանալ դրանց քանակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---