Այսօր Եռաբլուրում կայացավ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված ծառատունկ

Այսօր Եռաբլուրում կայացավ  Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված  ծառատունկ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել 2011 թ-ի «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը` Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկը:

Տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված հայորդիներից մեկի անունը:

Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապես մաքրվել և նախապատրաստվել է կազմակերպիչ կառույցների աշխատակիցների և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների կողմից:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ –ի հետ համատեղ արդեն 4-րդ տարին է իրականացնում է Երկրի օրվան նվիրված մեծ քարոզարշավ:

Այս տարի քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 1-ին. «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսով քարոզարշավի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպվել են մի շարք ծառատունկեր ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում:

Խորհրդանշական է, որ ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործվելու է այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակման արդյունքում ստացված պարարտանյութը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---