Մայիսին Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի ժայռամագլցման միջազգային փառատոն10 մայիսի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ից 31-ը Հայաստանում կկազմակերպվի Առաջնամագլցման երկրորդ միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչն է «Ժայռերն ի վեր» անվանումը կրող ակումբը: Նախատեսվում է, որ փառատոնի մասնակիցները կլինեն աշխարհի շուրջ 10 երկրներից, ինչը նման նոր և յուրահատուկ նախաձեռնության համար բավականին լուրջ ցուցանիշ է: Փառատոնի հիմնական մագլցման վայրեր այս տարի ընտրվել են Գառնիի, Արփա գետի և Նորավանքի կիրճերը: Հաշվի առնելով Հայաստանի հարավում նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծման հեռանկարները` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համագործակցում է ակումբի հետ և փառատոնի անցկացման համար ցուցաբերում ֆինանսական աջակցություն: «Մենք կարևորում ենք Հայաստանի չբացահայտված զբոսաշրջային ներուժի վերհանումը: Նման փառատոնները Հայաստանը ներկայացնում են նոր, ոչ ավանդական լույսի ներքո: Իսկ այն, որ ժայռամագլցումը նաև շատ հետաքրքիր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունք է Հայաստանում, էլ ավելի է ընդգծում այս համագործակցության կարևորությունը», - մեկնաբանում է մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը: «Հայաստանը ժայռամագալցողների համար իսկական դրախտ է` իր յուրատեսակ և մեծաքանակ ժայռային գոյացություններով: Մեր արտասահմանցի գործընկերները, ամեն անգամ Հայաստան այցելելով, վերադառնում են աննկարագրելի տպավորություններով: Այս փառատոնի կազմակերպումը նման ոգեշնչման արդյունք է», - պարզաբանում է «Ժայռերն ի վեր» ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը: Առաջնամագլցման միջազգային փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թվականին և ունի զարգացման ու ընդլայնման լուրջ միտում: Մասանկիցները Ռուսաստանից, Իրանից և Չեխիայից էին, նրանք մագլցում էին Հրազդանի, Գառնիի, Նորավանքի և Արփա գետի կիրճերում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |