10 մայիսի 2011 - 18:16 AMT
Սևանի թերակղզում լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում

ՀՀ բնապահպանության նախարարի հրահանգով Սևանի թերակղզու տարածքում հանարային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։ Այս մասին տեղեկացնում է “Իրավական պետություն” քաղաքացիական նախաձեռնությունը։

"Մայիսի 8 -ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սևանի Ներքին գործերի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ, չի եղել ծառահատման՝ օրենքով սահմանված թույլտվության համապատասխան փաստաթուղթ",- հայտնում է քաղաքացիական նախաձեռնությունից: