Ցեղասպանություն. ԱՄՆ թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են միավորվել ընդդեմ հայերի10 մայիսի 2011 - 19:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ: Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար: ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |