Երևանն ու իտալական Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա շրջանը պատրաստ են խորացնել համագործակցությունը10 մայիսի 2011 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայիսի 10-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա շրջանի պատվիրակության և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը և նշել այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար: Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը` քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ` հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան. «Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,- նշել է քաղաքապետը: Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ-իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Պատվիրակության կազմում ընգդրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |