10 մայիսի 2011 - 19:50 AMT
Բակո Սահակյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար և Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախյան գոյամարտի ֆոտոլուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել է ֆրանսահայ լուսանկարիչ, «Նուվել դը Աղմենի» ամսագրի թղթակից Մաքս Սիվասլյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: